Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N93-Ն որոշումը և Իռա Հայրապետյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2022թ. նոյեմբերի 21-ի N5293-S հայտը՝
Որոշում եմ
Անհատ ձեռնարկատեր Իռա Հայրապետյանին (գրանցման համարը՝ 79.1262221) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 5/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2022 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացմամբ և վաճառքով: