Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 105-Ա որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետը, 2022 թվականի նոյեմբերի 22-ի N -Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել «Կրթության, մշակույթի, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի:
3.Խորհրդակցական մարմինների նախագահը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն է: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ, խորհրդակցական մարմինների նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:
4.Խորհրդակցական մարմինների քարտուղարը աշխատակազմի քարտուղարն է:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |