Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2022 թվականի N 115-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 105-Ա որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը, 17-րդ կետի 1-ին  ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  Մեղրի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է  

 

1.Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմում որպես ավագանու ներկայացուցիչներ առաջադրել Մեղրի համայնքի ավագանու անդամներ՝

1) Արմեն Հայրապետյանին - «Ապրելու երկիր» խմբակցություն

2) Արտուշ Մաթևոսյանին -  «ՔՊ» խմբակցություն

3) Շահեն Մինասյանին - «ՔՊ» խմբակցություն

2.Կրթության, մշակույթի, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմում որպես ավագանու ներկայացուցիչներ առաջադրել Մեղրի համայնքի ավագանու անդամներ`

1) Մարուսյա Հովհաննիսյանին 

2) Մարյամ Միքաելյանին - «ՔՊ» խմբակցություն

3) Անժելա Վանեսյանին - «Ազատական» խմբակցություն

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունման պահից:

 


Կողմ -10

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(29.50 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner