Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 18-ի N11 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին.
2)Լևոն Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին.
3)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4)Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների եվ ծախսերի կատարման ընթացքի մասին.
5)Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N2-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
6)Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: