Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N8-Ն որոշման 2-րդ կետը։ |