Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N1 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և ուղղակի վաճառքի միջոցով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամաս օտարելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
5)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի N76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի N83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի N3-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
10)Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |