Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 1 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N127-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Աշոտ Արմոյի Ադամյանին օտարելու մասին: |