Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Միշա Գրիգորի Մկրտչյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի նոյեմբերի 13-ի N 5072-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Գործարանային փողոց, 89 հասցեում գտնվող՝ Միշա Գրիգորի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2818065) 09-005-0060-0029-002-001 կադաստրային ծածկագրով 153.6 քմ մակերեսով բնակարանը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարանային փողոց, 91 շենք, 1 բնակարան» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011EDTWU5T/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: