Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացու՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 323-Ք դիմումը`Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտվող, Դավիթ Կամոյի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 09-002-0149-0028 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսկան նշանակության 0,12217 հա վարելահող հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության շինություններ կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավաին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: