Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ավետիսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 4642-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈւՄ ԵՄ
1.Տալ «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում (կադաստրային ծածկագիր 09-037-0020-0085) 110/10 կվ ենթակայանի կառուցման աշխատանքների համար թիվ 24 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: