Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Սահմանել Մեղրի համայնքում 2022 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |