Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայքնի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու թվով 4 խմբակցությունների գործունեության ապահովման նպատակով գործավարների հաստիքային միավորները և աշխատավարձերը սահմանելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 2-րդ կետում «91300 /իննսունմեկ հազար երեք հարյուր/» բառերը փոխարինել «104000 /հարյուր չորս հազար» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|