Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N18-Ն և 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ն որոշումները, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2023 թվականի մարտի 30-ի N1399-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան Ազատության պողոտա 24/1, ՀՎՀՀ 02500052) տեղադրել (տեղաբաշխել) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 4 շենք, 1 հասցեում 6.21 քմ այլ արտաքին գովազդ:
2. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 111 780 (հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար: