Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի հունիսի 24-ի հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N120-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին.
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փատաթղթերին համապատասխան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Սամվել Աղայանին օտարելու մասին.
9)Գույքի նվիրաբերությանը համաձայնություն տալու մասին.
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին․
11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |