Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն» (05.04.01.51) ծրագրի 4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածից 659900 (վեց հարյուր հիսունինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ և ավելացնել 659900 (վեց հարյուր հիսունինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ «Ապարատի պահպանման ծախսեր» (01.01.01.51) ծրագրի 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին։