Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին» N116-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հաստատել «Կանանց և երիտասարդների» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N3 հավելվածի: |