Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հրաչյա Իշխանի Մարտիրոսյանին օտարելու մասին» N 76-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1-ին կետում «26/7» թվերը փոխարինել «26/8» թվերով:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |