Այսօր: Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 ապրիլի 2025 թ.

«ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՎԱՆԻՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ստեղծել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղ:

2.Սահմանել, որ «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղի գործունեության առարկան ու նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է:

3.«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աննա Կարապետյանին` դիմել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժին` օրենքով սահմանված կարգով մասնաճյուղը հաշվառելու համար


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՆՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner