Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հարություն Սարգսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 12-ի N1941-Ք հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին (գրանցման համարը՝ 79․1125645) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: