|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2024 թվականի N 937-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Անժելա Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի նոյեմբերի 18-ի N5145-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Անհատ ձեռնարկատեր Անժելա Հարությունյանին (գրանցման համարը 79.01140) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի մաքսակետի հարևանությամբ գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|