Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մկրտիչ Ռազմիկի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաք Զորավար Անդրանիկի փողոց 28/55 հասցեում գտնվող 13,34 քմ արտաքին մակերեսով երկհարկանի շինությունը / արհեստանոցը և օժանդակ շինությունը / և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,00067 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0065-0085, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17022023-09-0034 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Մկրտիչ Ռազմիկի Ստեփանյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Երկհարկանի շինության համար՝ 90 000 դրամ x 0,1422 x 13,34 քմ = 170726 / մեկ հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր քսանվեց / ՀՀ դրամ,
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար ՝ 1877,7 դրամ x 6,7քմ =12581 / տասներկու հազար հինգ հարյուր ութսունմեկ / ՀՀ դրամ:
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |