Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին»  օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով  <<ՖԿՍ>>ՓԲԸ-ի,ի դեմս գլխավոր տնօրեն Սամվել Սարգսյանի ՝  2022 թվականի սեպտեմբերի  19-ի   համայնքի ղեկավարին ուղղած   N4321-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. <<ՖԿՍ>> ՓԲԸ-ին՝ Մեղրի համայնքի Ագարակ  քաղաքի Չարենց փողոցի թիվ 21/60  հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման   աշխատանքների երկարաձգման  համար տրամադրել  թիվ 16  շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից  բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: