Բովանդակություն * | Հանդիպում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ, տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանի, անդամ Ալիան Բոնեի և հիմնադրամի Սյունիքի ծրագրերի պատասխանատուների հետ։Նրանք ներկայացրեցին մինչ այժմ Սյունիքում իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը և տեղեկացրեցին, որ եկող տարվանից կշարունակեն դրանք ավելի մեծ ծավալով՝ մասնավորապես, խոսվեց «Զարգացման ֆրանսիական գործակալության» աջակցությամբ մեկնարկող եռամյա ծրագրի մասին, որի նպատակը մարզի պարենային ինքնաբավության ու անվտանգության ապահովումն է։ |