|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 սեպտեմբերի 2022 թվականի N 96-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5/8 հասցեի 3-րդ հարկում գտնվող 14.8 քմ մակերեսով թիվ 14 հասարակական նշանակության տարածքը 1 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «ՄԵԼԱՐ» ՍՊԸ-ին՝ սահմանելով ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -10 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.90 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|