Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հարություն Ստեփանի Մարկոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5315-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող, Հարություն Ստեփանի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող 09-005-0505-0004 կադաստրային ծածկագրով 0.082 հա հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1111508) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Արաքսաշեն 2-րդ թաղամաս, 2/4» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09005CCKKY9Y/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: