Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին համայնքի ղեկավարի կողմից տրված հաղորդումը` համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |