Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 12-ի N2/փ-166 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում, էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «կապի օբյեկտների հողեր» փոխադրել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.0097 հեկտար հողամասերը, որից 0.0025 հեկտար այլ հողատեսք (կադաստրային ծածակագիր՝ 09-029-0120-0027-ից), 0.0072 հեկտար արոտավայր (կադաստրային ծածկագիր՝ 09-029-0112--0001-ից) բջջային կայանի և էլ․ ենթակայանի կառուցման համար։
2.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: