Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գայանե Հակոբյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 08-ի N1918-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Գայանե Հակոբյանին (գրանցման համարը` 79.00931) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ․Օհանջանյան 4/1 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: