Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 6 որոշումը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համաձայն հավելվածի՝ Աչո Անդրանիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածակագիր՝ 09-005-0725-014) 0,06 հեկտար «բազմամյա տնկարկներ» հողատեսքը (հատված ԳԲ-4) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը: |