|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 օգոստոսի 2021 թվականի N 60-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող. քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1,487 հա այլ հողատեսքը /կադաստրային ծածակագիր՝ 09-005-714-003/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ գազալցակայան կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |
Կողմ -4 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.40 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|