Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Ստեփան Երվանդի Սիմոնյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի օգոստոսի 29-ի թիվ 3598-Ք դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոց, 48 հասցեում գտնվող՝ Ստեփան Երվանդի Սիմոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02102024-09-0087) 09-005-0023-0011 կադաստրային ծածկագրով 0.16889 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 0.15692 հա և 0.01197 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)0.15692 հա մակերեսով հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Փարամազի փողոց, 48» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011DWC9LUG).
2)0.01197 հա մակերեսով հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Փարամազի փողոց, 48/2» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011J9KGGY7):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: