Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումը, Անժելա Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի նոյեմբերի 18-ի N5145-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Անժելա Հարությունյանին (գրանցման համարը 79.01140) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի մաքսակետի հարևանությամբ գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: