Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Գրիգոր Սահակյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մարտի 26-ի N1270-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահակյանին (գրանցման համարը՝ 79.838030) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Աբովյան 2/2 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: