Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Վազանցի փողոց, 3 հասցեում գտնվող` Սուրեն Չարիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 09-005-0080-0003 կադաստրային ծածկագրով 0.1238 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի բաժանումից առաջացած 0.11971 հա և 0.00409 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1) 0.11971 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Վազանցի փողոց, 3» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09005JXZ8ZY2/։
2) 0.00409 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Վազանցի փողոց, 3/6» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09005J3HNZXE/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: