Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 15-ի N 1 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 2023 թվականին օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրելու ևօտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին
4)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու ևհողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճար սահմանելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զոյա Գրիգորի Գրիգորյանին օտարելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին
7)Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի պարտավորությունների զիջման արտոնություն տրամադրելու մասին
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի վարձավճարի տույժերը զիջելու մասին
11)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին |