Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատվածկարգի 43-րդ կետով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0.08278 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-005-0732-0055) նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նորիկ Մկրտիչի Մովսիսյանին 124 584 (մեկ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը: |