Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի 14-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Շուշանիկ Արամի Գևորգյանի 02.05.2025 թվականի Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 1822-Ք դիմումը և Էմին Լյուդվիգի Թումանյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Շուշանիկ Արամի Գևորգյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 7 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան գյուղի 2-րդ փողոց 1-ին նրբանցք տուն 2 հասցեի բնակչուհի Շուշանիկ Արամի Գևորգյանի (ծնված` 13․05․1990թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա ամուսնուն՝ Էմին Լյուդվիգի Թումանյանին (ծնված` 06․02․1978թ.):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: