Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Մելանյա Գրիգորյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 12-ի N1944-Ք հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Մելանյա Գրիգորյանին (գրանցման համարը 79.01180) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 2-ի հարևանությամբ գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: