Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N105-Ա որոշմամբ հաստատված կարգի 9-րդ մասն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N105-Ա որոշման N1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ 3-րդ մասի 8-րդ կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով և լրացնել 3-րդ ենթակետ՝ «3) «Կանանց և երիտասարդների» ԽՄ» բառերով՝ համաձայն N1 հավելվածի:
|