Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Նավասարդյանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի համայնքի ղեկավարին ուղղած N 0898-Ա դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ձևակերպել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում Կենտրոնական փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների թիվ 03 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: