Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով և հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 28-ի և մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի վերագնահատման երկրաբանական ուսումնասիրության 2024-2026 թթ. աշխատանքների» ծրագրի հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ նախնական համաձայնություն «Պրո Կոնստրակտ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության համար:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: |