Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 129-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:

4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:

5.Սույն որոշումն ուժի մեջ է 2023թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.22 Կբ) Հիմնավորում
(83.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner