Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Ալբերտո Սիմոնյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի փետրվարի 27-ի N0972-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ալբերտո Սիմոնյանին (գրանցման համարը՝ 79․1180214) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: