Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է 1.Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2016 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N153-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունները և լրացումները կատարելու համար՝ 1)Ուժը կորցրած ճանաչել անվանացանկի հետևյալ կետերը՝ ա. համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի 1-ին կետը՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մեղրիի տարածքային բաժնի պետ» (ծածկագիր՝ 1.3-1) բ. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մեղրիի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ» (ծածկագիր՝ 3.2-3)։
2)Անվանացանկը լրացնել՝
ա.համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբը լրացնել՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-11) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |