Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Ստեղծել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական գործող 3 հանձնաժողով՝
1)Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի
2)Մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական հարցերի, առողջապահական, պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
3)Քաղաքաշինության և հողօգտագործման, իրավական և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված 3-ի:
4.ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին» N75-Ա որոշումը։ |