Բովանդակություն * | Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդի կողմից ժամանած պատվիրակությանը, որի կազմում գյուղատնտեսության բնագավառի տարբեր ենթաճյուղերի փորձագետներ են։Նրանց այցը բխում է Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև կնքված համաձայնագրից, որի շրջանակներում, ի թիվս այլ բնագավառների, համագործակցություն է նախանշվել նաև գյուղատնտեսության ոլորտում։Հանդիպում-քննարկում ունեցան Մեղրի համայնքի գյուղատնտեսներ Իշխան Ասլանյանի, Աշոտ Քալաշյանի, Նորայր Գինոսյանի և Արթուր Գրիգորյանի հետ։ Մասնագիտական խորհրդատվության ու հետագա գործունեության աջակցության համատեքստում լսելով նրանց հաջողությունների, նոր մտահղացումների, առաջարկների մասին։ |