Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1․ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի մայիսի 10-ին կնքված՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող 0,0078 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0094), 0,0029 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0095), 0,0778 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0092) և Վարդանիձոր բնակավայրում գտնվող 0,00143 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0014) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի հողամասերի սերվիտուտի պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգել 3 (երեք) տարով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը։
2․«Լիճքվազ» ՓԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սերվիտուտի պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3․Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սերվիտուտի պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրերի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են սերվիտուտ պահանջողի միջոցների հաշվին:
4.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։ |