Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գրիշա Սուրենի Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N4301-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Գրիշա Սուրենի Ստեփանյանին ժառանգության իրավունքով պատկանող (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 25.09.2023 թվականին, սեղանամատյանում գրանցված 1446-ով) 09-005-0411-0014 կադաստրային ծածկագրով 0.137 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, տնամերձ հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Արաքսաշեն թաղամաս, 7/14» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090054QMJYHC/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: