Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 10-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքների համար՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում Մեղրի համայնքի կողմից ներկայացված և ՀՏԶ ԱԽ-Ի կողմից հավանության արժանացած «Վանք-Կալեր կամուրջի հիմնանորոգում» ծրագիրը:
2.Ծրագրային առաջարկի իրականացման մեկնարկը տալու համար դիմել ՏԿԵՆ` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում արտաբյուջետային հաշիվ բացելու հայցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |