Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Արտակ Մովսեսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2023 թվականի սեպտեմբերի 29-ի N4331-Ք հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արտակ Մովսեսյանին (գրանցման համարը` 79․757747) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Լեհվազ 6-րդ փ․ թիվ 13 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2023 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու ժամը 24:00-ից հետո: